Posted in Մայրենի

Իմ զենքը

Իմ զենքն իմ գիտելիքն է։ Գիտելիքը այն է, ինչը չես կարող առանց ջանքի գտնել, գնել, ստանալ կամ նվիրվեր ստանալ։

Գիտելիքը այն ամենաթանկ բաներից է, որը պետք է հաջողություններ ունենալու համար։ Ճաշ եփելու գիտելիքը քեզ կօգնի, որ դու սոված չմնաս։ Տարբեր առարկաներից ունեցած խորը գիտելիքներ ունենալով հնարավոր է մասնակցել օլիմպիադաների և նույնիսկ ստանալ կրթաթոշակ։

Լավ գիտելիքներ ունենոնալով կարելի է դառնալ լավ մասնագետ և ունենալ լավ վարձատրվող աշատանք։ Մի խոսքով գիտելիքը մեծ ուժ է մեր դարում։

Posted in Բնագիտություն

Քիմիական նյութերի ազդեցությունը շրջակա միջավայրի վրա

Քիմիական նյութերի ազդեցությունը շրջակա միջավայրի վրա

Շրջակա միջավայրի վրա մարդու բացասական ազդեցությունը կտրուկ աճել է արդյունաբերության զարգացման արդյունքում:
1. Վառելանյութերի այրման հետևանքով մթնոլորտ են արտանետվում գազեր: Ածխաթթու գազի պատճառով առաջանում է «ջերմոցային էֆեկտ», ինչի հետևանքով մոլորակի մթնոլորտի ջերմաստիճանն աճում է:

7a96a20063d20d95a86d039e9232e706_XL.jpg

2. Ծծմբի և ազոտի օքսիդների պատճառով առաջանում են «թթվային անձրևները»:
Ավտոմեքենաների, ինքնաթիռների, հրթիռների շարժիչներում բենզինի և այլ նավթանյութերի թերայրման հետևանքով մթնոլորտ են արտանետվում մեծ քանակությամբ թունավոր գազեր՝ ածխածնի օքսիդներ` CO, CO2, ծծմբի օքսիդներ` SO2, SO3, ազոտի օքսիդներ` NO, NO2։   Մթնոլորտում այս գազային նյութերը, որոշակի պայմաններում միանալով ջրին, վերածվում են մեզ արդեն ծանոթ թթուների՝ ծծմբային թթվի` H2SO3, ծծմբական թթվի` H2SO4, ազոտական թթվի` HNO3 և այլն, որոնք անձրևների հետ վերադառնում են երկրագնդի մակերևույթ։
Դրանք կարող են տարածվել մեծ հեռավորությունների վրա և տեղալ այլ երկրներում:
Թթվային անձրևները մեծ վնաս են հասցնում կենդանի և անկենդան բնությանը, շինություններին:«Թթվային անձրևներին» ծանոթ է Ալավերդու բնակչությունը:

kornienko_anim.gif

3. Բնությունը, շրջակա միջավայրն աղտոտող առավել վտանգավոր նյութերից են ծանր թունավոր մետաղները, հատկապես՝ սնդիկը, կապարը, կադմիումը, թալիումը, որոնք կուտակվում են մարդու օրգանիզմում և առաջացնում մի շարք հիվանդություններ: Դրանք մարդու օրգանիզմ կարող են ներթափանցել աղտոտված ջրի և սննդի միջոցով: Այդ հիվանդություններն արտահայտվում են տարբեր խանգարումների ձևով:

4. Վտանգավոր են նաև բույսերի վնասատուների և հիվանդությունների դեմ պայքարի միջոցները՝ պեստիցիդները և հերբիցիդները: Տարեկան մի քանի տոննա պեստիցիդներ և հերբիցիդներ թափանցում են ծովային և հողային էկոհամակարգեր:  

spraying-pesticides-on-field.jpg

5. Ահռելի վնասներ են հասցվում բնությանը, երբ նավթատարները, նավթ տեղափոխող նավերը (տանկերները) կամ նավթահանող պլատֆորմները վթարի են ենթարկվում: Դրանց հետևանքները դժվար են վերացվում:

Օրինակ՝ խոշոր աղետ տեղի ունեցավ 2010 թ. ապրիլի 20-ին՝ Մեքսիկական ծոցում տեղակայված British Petroleum ընկերության նավթաշտարակում պայթյունի հետևանքով, երբ ծով արտանետվեց 800 միլիոն լիտր նավթ, իսկ նավթային բծի մակերեսը կազմեց 28 հազար կմ²: Այս աղետի հետևանքները մինչ օրս վերացված չեն: Նկարում պատկերված են ծովի մակերեսին նավթային բծերը (նկարահանված է տիեզերքից):

21198fae-496d-4f92-8b1b-20760fc0e9c3-620x413.jpeg

Պատասխանել հարցերին

  1. Հողի ու ջրի ,թռչունների ու ձկների ,վայրի գազանների պահպանման համար ի՞նչ միջոցներ են ձեռնարկվում:

Անտառի պաշտպանություն, գեսերի և լճերի մաքրում,որսագողության հսկողություն,հսկողություն ձկնորսության նկատմամբ։

2. Որո՞նք են թթվային անձրևների առաջացման պատճառները,և ի՞նչ հետևանքներ կարող են դրանք ունենալ:

Ավտոմեքենաների, ինքնաթիռների, հրթիռների շարժիչներում բենզինի և այլ նավթանյութերի թերայրման հետևանքով մթնոլորտ են արտանետվում մեծ քանակությամբ թունավոր գազեր։

Թթվային անձրևները մեծ վնաս են հասցնում կենդանի և անկենդան բնությանը, շինություններին: «Թթվային անձրևներին» ծանոթ է Ալավերդու բնակչությունը:

3. Ինչու՞ չի կարելի այրել կենցաղային աղբը:

Կենցաղային աղբի այրման ժամանակ մթնոլորտ են արտանետվում աղտոտիչներ, ինչպես ծծմբի, ազոտի և ածխածնի օքսիդները: Այս աղտոտիչները կարող են վնասել շրջակա միջավայրին և մարդու առողջությանը:

Posted in Բնագիտություն

Մաքուր նյութեր և խառնուրդներ : Նյութերի մաքրում

Մաքուր են համարվում այն նյութերը, որոնք կազմված են միատեսակ կառուցվածքային մասնիկներից (մոլեկուլ, ատոմ, իոն):

Մաքուր նյութերն ունեն որակական և քանակական հաստատուն բաղադրություն, հետևաբար և հաստաուն ֆիզիկական և քիմիական հատկություններ:Հատկությունների հաստատունությունը նյութի մաքրության հատկանիշն է:
Օրինակ. նորմալ ճնշման պայմաններում մաքուր ջուրը եռում է 100օC և պնդանում է 0oC ջերմաստիճանի պայմաններում.

Բնության մեջ նյութերը հանդիպում են հիմնականում խառնուրդների ձևով:
Խառնուրդները պարունակում են երկու կամ ավելի նյութերի կառուցվածքային մասնիկներ:Խառնուրդներում բաղադրիչները պահպանում են իրենց անհատական հատկությունները:
Խառնուրդները լինում են երկու տեսակ՝ համասեռ և անհամասեռ:

Համասեռ խառնուրդի բաղադրիչները տեսանելի չեն նույնիսկ մանրադիտակով, իսկ անհամասեռ խառնուրդի բաղադրիչները տեսանելի են անզեն աչքով:Տարբեր ագրեգատային վիճակում գտնվող նյութերի խառնումով կարող ենք պատրաստել տարբեր տեսակի խառնուրդներ:

Օրինակ

Պղնձարջասպը ջրում լուծելիս ստացվում է պինդ-հեղուկ համասեռ խառնուրդ, իսկ կավը ջրում լուծելիս՝ պինդ-հեղուկ անհամասեռ խառնուրդ:
Բուսական յուղը և ջուրը խառնելիս ստացվում է հեղուկ-հեղուկ անհամասեռ խառնուրդ:
Էթանոլը և ջուրը խառնելիս ստացվում է հեղուկ-հեղուկ համասեռ խառնուրդ:
Գազերը միշտ առաջացնում են համասեռ խառնուրդ:

Անհամասեռ խառնուրդների բաղադրիչների բաժանման հիմնական եղանակներն են` 1. պարզեցումը, 2. ֆիլտրումը, 3. բաժանիչ ձագարի կիրառումը, 4. մագնիսի ազդեցությունը.

Բաժանիչ ձագարի միջոցով առանձնացնում են հեղուկ-հեղուկ անհամասեռ խառնուրդի բաղադրիչները:

Համասեռ խառնուրդների բաղադրիչների բաժանման հիմնական եղանակներն են` 1. շոգիացումը, 2. բյուրեղացումը, 3. թորումը.

Օրինակ. եթե կերակրի աղը լուծենք ջրում, ստացված թափանցիկ լուծույթից մի քանի կաթիլ կաթեցնենք ապակու վրա և տաքացնենք սպիրտայրոցի վրա, ապա շուտով կտեսնենք աղի բյուրեղները ապակու վրա:

Լրացուցիչ առաջադրանք

  1. Ո՞ր նյութերն են կոչվում մաքուր:

Մաքուր են համարվում այն նյութերը, որոնք կազմված են միատեսակ կառուցվածքային մասնիկներից (մոլեկուլ, ատոմ, իոն):

  1. Քանի՞ տեսակի խառնուրդներ կան:

Ավազի և մանրախիճի խառնուրդ
Ջրի և բուսական յուղի խառնուրդ
Մետաղների խառնուրդներ, հանքանյութերի խառնուրդներ
Օդ, գազային խառնուրդներ

  1. Ո՞ր խառնուրդներն են կոչվում համասեռ:

Խառնուրդները պարունակում են երկու կամ ավելի նյութերի կառուցվածքային մասնիկներ։

  1. Ո՞ր խառնուրդներն են կոչվում անհամասեռ:

անհամասեռ խառնուրդի բաղադրիչները տեսանելի են անզեն աչքով

Posted in Ռուսերեն

октябрь

Задание 2. Глаголы движения

А.

  1. Сейчас я еду в школу. Я каждое утро еду в школу.
  2. Обычно я еду в школу на метро, а сегодня я еду на троллейбусе.
  3. Сейчас студенты едут на экскурсию. Они иногда ездят на экскурсии.
  4. Сегодня вечером мы едем в кино. Мы часто едем в кино.
  5. Алла ездит на стадион. Она ездит на стадион каждое воскресенье.
  6. Анна едет в гости к подруге. Она часто едет в гости к подруге.

Б.

  1. Каждый день я хожу в музыкальную школу пешком.
  2. Мой друг живёт далеко, поэтому я всегда езжу к нему в гости на автобусе.
  3. Сейчас Катя идёт домой медленно, а обычно она идёт домой быстро.
  4. Мой брат иногда едет на работу на такси.
  5. Мы часто ходим в бассейн. Обычно мы ходим туда пешком, но сегодня мы едем на машине.
  6. Самвел всегда едет в академию на метро. А я обычно хожу туда на троллейбусе.
  7. Вчера вечером мы ходили в театр. Мы ходили туда на автобусе, а домой мы шли пешком.
  8. Борис прогуливается по улице Революции. Он часто гуляет по этой улице.
  9. Каждое воскресенье мы ходим на рынок. Сейчас мы тоже идём туда.

С.

– Антон, куда ты едешь?

− Я еду в парк.

− Ты часто ездишь в парк?

− Да, я часто езжу в парк, если погода хорошая.

– Куда ты ехал вчера вечером?

− Вчера вечером я ехал на вечеринку. Обычно я езжу на вечеринку с другом.

− А сейчас ты тоже едешь на вечеринку?

− Нет, сейчас я иду в кино.

Задание 3. Проект «Краски в нашей жизни»

Работа с текстом

В тексте говорится о том, что люди всегда стремились разукрасить действительность, используя краски. Краски окружают нас повсюду: в природе, в искусстве, в повседневной жизни. Они влияют на наше настроение и мироощущение.

Ответ на задание

В моей жизни краски играют очень важную роль. Они делают её яркой и радостной. Я люблю окружать себя красивыми вещами: яркими игрушками, красочными книгами, обоями с интересным рисунком. Я люблю ходить в музеи и смотреть на картины, наполненные красками. Я люблю слушать музыку, которая вызывает у меня яркие эмоции.

Краски также помогают мне выразить свои чувства. Когда я счастлив, я рисую яркие картины. Когда я грустен, я пишу стихи или музыку. Краски помогают мне выразить себя и найти гармонию с окружающим миром.

Фотография

[Фото автора с яркими красками]

Задание 4. Сочинение «Осень… грустно или радостно?»

Осень – это время года, которое вызывает у людей самые разные чувства. Одни считают осень грустной, другие – радостной.

Грусть

Осень часто ассоциируется с грустью. Это связано с тем, что в это время года природа увядает, дни становятся короче, а погода – холоднее. Листья на деревьях желтеют и опадают, птицы улетают на юг, а люди начинают готовиться к зиме. Всё это может вызывать чувство грусти и печали.

Радость

Осень также может быть радостным временем года. Это связано с тем, что в это время года собирают урожай, отмечают праздники, такие как День учителя, День матери, День пожилого человека. Кроме того, осень – это время сбора грибов и ягод, что тоже может вызывать радость.

Posted in Մայրենի

ԳՈՂԱՑԱԾ ՀԵԾԱՆԻՎԸ (պատմվածք)

1919 թվականի այդ նկարը լի էր հրճվանքի, անհոգության ու սխրանքի
տրամադրություններով, և երբ Այք Ջորջը դուրս եկավ կինոթատրոնի շենքից, այդ
կինոնկարի եռանդուն, խիզախ ու հաջողակ տղան արդեն ինքն էր:
Եվ քանի որ ինքն արդեն ուրիշ էր և իր արարքը ամենևին էլ սխալ չէր հասկացվի, նա
վերցրեց հեծանվակայանում սպասող բոլորովին նոր հեծանիվը և ողջ աշխարհի աչքի առաջ
նստեց ու սլացավ:
«Լ» փողոցի իր տան առաջ կանգնածճապոնացի Քեբոյի հեծանվավաճառ Ջոնի Ֆարագոն անմիջապես նկատեց նոր հեծանիվը: -Հե՜յ,- կանչեց Ֆարագոն: Տղան թեքեց ղեկն ու մոտեցավ մայթեզրին: Նա լավ գիտեր Ջունիին: Եթե կանչողը նա է, պետք է կանգնես: Այքի համար դա նույնիսկ հաճույք էր. նրան միշտ հիացրել էր Ջոնին, որն ասես իր տեսած կինոներից լիներ: -Փառավոր հեծանիվ է,- ասաց Ջոնին,- որտեղի՞ց: -Միստր Յորքն է նվիրել ծնունդիս,- ասաց տղան: -«Հերալդ» թերթի տարածման պատասխանատու՞ն: -Ըհը: Տղան իջավ հեծանիվից ու ղեկը հանձնեց իրենից մեծին: Ջոնին ծանրութեթև արեց հեծանիվը, նստեց ու սկսեց փոքր պտույտներ տալ: -Քեզ լավ էլ հեծանիվ է տվել, այ տղա: Անունդ ի՞նչ է: -Այք: -Այք ի՞նչ: -Այք Ջորջ,-ասաց տղան: -Քուքի Ջորջի ի՞նչն ես: -Քուքին զարմիկս է: -Իմ էլ լավ ընկերն է: -Միշտ մի գլխացավանք ունի,-ասաց Այքը: -Սա որտեղի՞ց գողացար,- հարցրեց Ջոնին,-ինձ կարո՞ղ ես ասել: -Չեմ գողացել,- ասաց Այքը: - Միստր Յորքն է նվիրել ծնունդիս: -Քուքին ընկերս է,-ասաց Ջոնին:- Հեծանիվը քեզ ուրիշն է տվել: Դու թեկուզ նրա կյանքն էլ փրկեիր, նա քեզ հեծանիվ տվողը չէր: -Էս հեծանիվն ինձ նա է տվել,- ասաց տղան: -Բոլորին կասես, որ սա քեզ Քուքին է տվել,- ասաց Ջոնին:- Յորքի ականջն ընկավտհաճ
պատմություն կդառնա:
-Քուքին փող չունի,-ասաց տղան:
-Մեկ ունի, մեկ էլ չէ,- ասաց Ջոնին:- Երեկոյան նրան տեսնելու եմ, ինչ որ պետք է կասեմ,
հիմա դու տուն գնա:
Տղան հեծանիվին թռավ ու տուն քշեց:
Երբ հայրը տեսավ հեծանիվը, ասաց.
-Հայկ, քեզ որտեղի՞ց էդ հեծանիվը:
-Քուքին է տվել:
-Քո զարմիկ Գուրգե՞նը:

  • Այո,-ասաց տղան:
  • Գուրգենը փող չունի,- ասաց հայրը:- Մեկից երևի մի օրով վերցրել ես:
  • Չէ,- ասաց տղան,-իմն է:
  • Ներս գնա ու հացդ կեր,-ասաց հայրը:
    Տղան ներս գնաց, հացը կերավ: Հինգ րոպե չանցած, երբ նա տնից դուրս եկավ, հայրը բակում
    քշում էր հեծանիվը:
    -Հայկ,- ասաց հայրը,- հեծանիվը տար ու իր տեղը դիր: Դու գող չես:
    -Քուքին է տվել,- ասաց տղան:
    Հաջորդ օրը դպրոց նա հեծանիվով գնաց: Հեծանիվը ինչպես կար, էնպես էլ թողել էր,
    համարն էլ տեղում՝ 137620Ռ: Դասերից հետո քշեց «Իվնինգ Հերալդի» խմբագրություն և
    բոլորին ասաց, որ հեծանիվն իրեն նվիրել է իր զարմիկ Քուքին ծնունդի առթիվ:
    -Ե՞րբ ես ծնվել,- հարցրեց նրա ընկեր Նիք Րոման:
    -1909-ի սեպտեմբերի յոթին,- ասաց տղան:
    -Հիմա մայիսն է,- ասաց Նիքը:- Գլխիդ փորձանք ես բերելու, Այք:

    Տղան քշեց Մարկիփոզայի ու Աչքի փողոցի իր խաչմերուկը և ամբողջ լույս-ցերեկը թերթ
    վաճառեց: Երեկոյան եկավ նրա զարմիկ Քուքին:
    -Սա՞ է,-ասաց նա:
    -Ըհը,-ասաց տղան:
    -Քեզ լավ էլ նվեր եմ արել, չէ՞:
    -Այո, շնորհակալ եմ:
    Հոկտեմբերին նա արդեն մոռացել էր, թե հեծանիվն ինչպես է իր ձեռքն ընկել: Նոյեմբերին,
    մեկի հետ չափ մտած սուրալիս, հեծանիվի շղթան տեղից թռավ: Առջևի անվագոտին
    ջարդվեց, անիվի ճաղը ծռվեց:
    Նոր գոտին տղայի վրա մեկ ու քառորդ դոլար նստեց, նոր ճաղի համար վճարեց մեկ
    դոլար, հիսուն սենթ էլ՝ աշխատանքի գինը:
    Սրանից հետո հեծանիվն իրենն ու իրենն էր:
    Ուղիղ մի տարի անց, նույն օրը, տղան հեծանիվը թողեց Լիբըրթի թատրոնի առաջ նույն
    տեղը, դահլիճ մտավ նոր ֆիլմ դիտելու և երբ դուրս եկավ, հեծանիվը չկար: Տղան տուն
    գնաց, տեսավ հորն ու ասաց.
    -Հեծանիվս գողացան:
    -Ոչինչ,- ասաց հայրը:- Ներս գնա, հաց կեր:
    -Քաղցած չեմ,- ասաց տղան:
    Սաստիկ վրդովվածնա կանգնել էր հոր առջև, հետո հանկարծ շուռ եկավ ու վազեց: Ուր ասես իրեն չգցեց, ոտքի տակ տվեց քաղաքի բոլոր փողոցներըփնտրելով հեծանիվը: Մի
    ժամից տուն եկավ, հաց կերավ ու քնեց:
    Նա տասնմեկ տարեկան տղա էր արդեն:
    Հետո, օգոստոսյան մի օր ինքն ու իր Նիք Րոմա ընկերը հեռագրատան պատի հետ
    ձեռնագնդակ էին խաղում: Նիքի ապշեցուցիչ հակահարվածից գնդակը թռավ, բախվեց
    փողոց մտած բեռնատարին ու գլորվեց, գնաց: Տղան վազեց գնդակը գտնելու:
    Աստիճաններով իջավ նեղլիկ անցուղին, ուր աղբի ու մոխրի արկղեր էին շարված: Գնդակը
    պիտի որ այստեղ լիներ: Տղան դեսուդեն նայեց, ներկը քերած մի հեծանիվի հենք տեսավ,
    բարձրացրեց, շտկեց ու նայեց համարը: Համարն էլ էին քերել, բայց 13-ը և Ռ-ն երևում էին:
    Նիք Րոման հարցնելով եկավ.
    -Գնդակն ի՞նչ եղավ, Այք:
    -Չգիտեմ, կորել է,- ասաց տղան:- Հեծանիվս գտա: Վրան բան չեն թողել:

    -Հենքը կա՞,- ասաց Նիքը:
    -Կա,- ասաց տղան,- բայց առանց մնացածի հենքն ինչի՞ս է պետք:
    -Պետք կգա,-ասաց Նիքը:
    -Ա՜խ թե գողը ձեռքս ընկներ:
    Փոլ Արմերն անցնում էր փողոցով, տղաներին տեսավ, կանգնեց, նրանց հետ զննեց
    հեծանիվի մերկ հենքը:
    -Ինչքա՞ն ես ուզում սրա համար, Այք,- հարցրեց նա:
  • Չգիտեմ,-ասաց տղան:
    Նա զայրացած էր ու սիրտը կտոր-կտոր էր լինում:
    -Սա իմ հեծանիվն էր,- ասաց նա Փոլին:- Գողացել էին: Մենք ձեռքի գնդակ էինք խաղում,
    եկա, որ գնդակը գտնեմ՝ սա գտա: Ամեն ինչ վրայից հանել են, սա էլ գցել էստեղ:
    -Գնդակն ու՞ր կորավ,- ասաց Նիքը;
    -Գրողի ծոցը,- ասաց Այքը:
    -Սրա համար քեզ մի դոլար տամ,- ասաց Փոլ Արմերը:
    -Եղավ,- ասաց տղան:
    Մի շաբաթ անց, երբ նա տեսավ արդեն վերանորոգված ու ներկած հեծանիվը, դարձյալ
    զայրույթով լցվեց ու ասաց իր մեջ.
    -Ա՜խ, թե գողը ձեռքս ընկներ:

Պատմվածքից առանձնացրո՛ւ այն հատվածը, որտեղ ներկայացվում է հեծանիվը վերցնելու պատճառը. արդարացվա՞ծ արարք է, ինչու՞:

Պատմվածքից առանձնացրո՛ւ այն հատվածը, որտեղ նշվում է հեծանիվը լիովին իրենը համարելու պատճառը. վերլուծի՛ր այդ հանգամանքը:

Տարբերություն կա՞ Այքի կատարած գողության և իրենից արված գողության միջև (երկու պատասխանի դեպքում էլ ասածդ հիմնավորի՛ր): Իրավունք ունե՞ր զայրանալու:

Առաջադրանքներ

1.Պատմվածքից դուրս բեր այն հատվածը, որտեղ ներկայացվում է հեծանիվը վերցնելու պատճառը. արդարացվա՞ծ արարք է, ինչու՞:

Եվ քանի որ ինքն արդեն ուրիշ էր և իր արարքը ամենևին էլ սխալ չէր հասկացվի, նա
վերցրեց հեծանվակայանում սպասող բոլորովին նոր հեծանիվը և ողջ աշխարհի աչքի առաջ
նստեց ու սլացավ:

Իմ կարիքով դա արդարացված չէ, որովհետև այդպիսի պատճառով հեծանվային գողություն կատարել պետք չէ:

2.Պատմվածքից դուրս բեր այն հատվածը, որտեղ նշվում է հեծանիվը լիովին իրենը համարելու պատճառը. վերլուծիր այդ հանգամանքը:

Քանի որ տղան բոլորին ներկայացրել էր, որ այդ հեծանիվն իրենն է ու վերջում էլ վերանորոգեց այն, նա, արդեն հաստատ գիտեր, որ այդ հեծանիվն իրենն է:

3.Տարբերություն կա՞ Այքի արած գողության և իրենից արված գողության միջև (երկու պատասխանի դեպքում էլ ասածդ հիմնավորիր): Իրավունք ունե՞ր զայրանալու:

Տարբերություն չկա, իմ կարծիքով եթե հեծանիվը գողացված էր և այդ հեծանիվը նորից գողացան տարբերություն չկար, իսկ այքը չպետք է որ զայրանար, որովհետև այդ հեծանիվը միևնույն է նա գողացել էր և եթե նրանից գողանային նա ընդհակառակը պետք է հասկանար այն մարդու ցավը, որից այդ հեծանիվը գեղացաել էր:

Posted in Բնագիտություն

Այրում,Հրդեհի հանգցնելու միջոցներ.Վառելանյութ,Վառելանյութի տեսակներ

Այն քիմիական ռեակցիաները, որոնք ընթանում են ջերմության և լույսի անջատմամբ, կոչվում են այրում: Այրումն օքսիդացման ռեակցիա է:Այրման համար անհրաժեշտ պայման է թթվածնի առկայությունը:Սովորաբար, որպեսզի այրում տեղի ունենա, հարկավոր է նյութը տաքացնել մինչև նրա բռնկվելը:Այն ջերմաստիճանը, որի դեպքում տեղի է ունենում նյութի բռնկումը, կոչվում է բռնկման ջերմաստիճան: Տարբեր նյութեր բռնկվում են տարբեր ջերմաստիճաններում:Կան նաև նյութեր, որոնք բոցավառվում են առանց տաքացնելու՝  ինքնաբերաբար: Նման նյութերի՝ բենզինի, կերոսինի, եթերի, ացետոնի գոլորշիների,  բնական գազի հետ պետք է շատ զգույշ վարվել:Այրման տեսակարար ջերմություն կոչվում է 1 կգ վառելանյութի լրիվ այրումից անջատվող ջերմության քանակը:Տարբեր վառելանյութերի այրման տեսակարար ջերմությունը կարելի է որոշել աղյուսակից:  Պինդ վառելանյութերի  այրման հետևանքով մեծ քանակությամբ  մոխիր  և  այլ թափոններ  են ստացվում: Այդ առումով առավել արդյունավետ է հատկապես գազային վառելանյութի օգտագործումը, որն այրվում է գրեթե լրիվ:
Վառելանյութերի այրման ընթացքում անջատվում է մեծ քանակությամբ ածխաթթու գազ, ինչպես նաև ծծմբի և ազոտի օքսիդները, որոնք աղտոտում են մթնոլորտը:
Եթե այնուամենայնիվ առաջացել է հրդեհ, ապա.
1.  Խուճապի չմատնվե՛ս:
2.  Անմիջապես զանգահարի՛ր հրշեջ կայանի համարով 1−01:
3.  Փորձի՛ր մարել կրակը կրակմարիչով կամ այլ միջոցներով:
4.  Իմացի՛ր, որոշ դեպքերում, օրինակ, եթե վառվում են փայտը, թուղթը, ապա կրակը հանգցնում են ջրով, որը և՛ իջեցնում է ջերմաստիճանը, և՛ կրակը մեկուսացնում է օդից:  
5.  Իմացի՛ր նաև, շիկացած մետաղի  վրա չի՛ կարելի ջուր լցնել: Այդ դեպքում ջրից անջատվում է ջրածին, որի այրումից  մեծ քանակությամբ ջերմություն է անջատվում: Հրդեհը չի դադարի, այն ավելի շատ կտարածվի:
6. Մի՛ փորձիր հանգցնել վառվող բենզինը, նավթը, կերոսինը ջրով։ Դրանք ջրից թեթև են և, մնալով նրա մակերևույթին, կշարունակեն այրվել:
7. Մի՛ լցրու ջուր բաց էլեկտրալարերի վրա:

Վառելանյութ։ Վառելանյութի տեսակները: Դրանց լրիվ և թերի այրումը

Հեշտ բռնկվող նյութերը, որոնք այրվելիս անջատում են մեծ քանակությամբ ջերմություն, կոչվում են վառելանյութեր: 
Վառելանյութ լինելու համար նյութը ոչ միայն պետք է լավ այրվի՝ անջատելով մեծ քանակությամբ ջերմություն, այլև՝ լինի էժան և շատ: Վառելանյութերը լինում են պինդ, հեղուկ և գազային:
Պինդ վառելանյութեր են՝ քարածուխը, տորֆը, փայտը և այլն:

Հեղուկ վառելանյութեր են՝ բենզինը, կերոսինը, մազութը, սպիրտը և այլն:
Գազային վառելանյութեր են՝ բնական գազ, ջրածինը:
Վառելանյութի արդյունավետությունը գնահատվում է այրման տեսակարար ջերմությամբ: 
Վառելանյութերից օգտվելիս պետք է պահպանել անվտանգության կանոնները:
1. Բոլոր տեսակի վառելանյութերը պետք է պահել կրակից և ջերմության աղբյուրներից հեռու:
2. Վառելանյութն այրելիս պետք է կարգավորել վառարան մտնող օդի քանակը: Եթե օդի ծավալն անհրաժեշտից պակաս լինի, ապա տեղի կունենա վառելանյութի թերի այրում և ածխաթթու գազի հետ մեկտեղ կառաջանա խիստ թունավոր «շմոլ գազ» (CO):  
3. Եթե սենյակում կա վառարան, ապա ժամանակ առ ժամանակ սենյակը պետք է օդափոխել: Դրանով դուք սենյակից կհեռացնեք CO2 և CO գազերը և նոր օդ կներմուծեք՝ լրիվ այրում ապահովելու համար:
4. Եթե բնակարանում գազի հոտ զգացվի, պետք է անմիջապես փակել գազի փականը, բացել բոլոր պատուհանները: Ոչ մի դեպքում չմիացնել էլեկտրականություն, քանի որ կայծից պայթյուն և հրդեհ կառաջանա:
5. Բոլոր հիմնարկներում, ձեռնարկություններում, քիմիական լաբորատորիաներում, պարտադիր է կրակմարիչներ ունենալ:

Պատասխանել հարցերին

  1. Ի՞նչ է այրումը։Ի՞նչով է ուղեկցվում այն։

Այն քիմիական ռեակցիաները, որոնք ընթանում են ջերմության և լույսի անջատմամբ, կոչվում են այրում: Այրումն օքսիդացման ռեակցիա է:

  1. Որո՞նք են այրման առաջացման պայմանները։

Այրման համար անհրաժեշտ պայման է թթվածնի առկայությունը:Սովորաբար, որպեսզի այրում տեղի ունենա, հարկավոր է նյութը տաքացնել մինչև նրա բռնկվելը:

  1. Հրդեհը հանգցնելու ի՞նչ միջոցներ գիտեք։

1.  Խուճապի չմատնվե՛ս:
2.  Անմիջապես զանգահարի՛ր հրշեջ կայանի համարով 1−01:
3.  Փորձի՛ր մարել կրակը կրակմարիչով կամ այլ միջոցներով:
4.  Իմացի՛ր, որոշ դեպքերում, օրինակ, եթե վառվում են փայտը, թուղթը, ապա կրակը հանգցնում են ջրով, որը և՛ իջեցնում է ջերմաստիճանը, և՛ կրակը մեկուսացնում է օդից:  
5.  Իմացի՛ր նաև, շիկացած մետաղի  վրա չի՛ կարելի ջուր լցնել: Այդ դեպքում ջրից անջատվում է ջրածին, որի այրումից  մեծ քանակությամբ ջերմություն է անջատվում: Հրդեհը չի դադարի, այն ավելի շատ կտարածվի:

Լրացուցիչ տնային առաջադրանք

  1. Ի՞նչպես կվարվեք,եթե բնակարանում գազի հոտ զգաք:

Թաց շորով կպակեի շնչառական որգանները

  1. Ի՞նչ տեսակի վառելանյութեր գիտես:

բնական գազ, սպիրտը, բենզինը

  1. Նշի՛ր գազային վառելանյութերի օրնակներ:

 բնական գազ, ջրածինը,

Posted in Բնագիտություն

Քայքայման և միացման ռեակցիաներ

Քիմիական ռեակցիաների ընթացքում սկզբնական նյութերը՝ ելանյութերը, փոխակերպվում են նոր նյութերի՝ քիմիական ռեակցիայի արգասիքների: Ելանյութերը տարբերվում են արգասիքներից իրենց բաղադրությամբ, ֆիզիկական և քիմիական հատկություններով:Կան քիմիական ռեակցիաների բազմաթիվ տեսակներ: Դիտարկենք դրանցից քայքայման և միացման ռեակցիաները: Այն քիմիական ռեակցիաները, որոնց հետևանքով մեկ բարդ նյութից առաջանում են երկու կամ ավելի պարզ կամ բարդ նյութեր, կոչվում են քայքայման քիմիական ռեակցիաներ:
Քայքայման ռեակցիաների օրինակներ են՝
Ջրի քայքայումը
Ջուր → ջրածին + թթվածին
2H2O→2H2+O2


Կրաքարի (կավճի) քայքայումը:
Կրաքար → չհանգած կիր + ածխաթթու գազ

CaCO3→CaO+CO2
Այն քիմիական ռեակցիաները, որոնց հետևանքով երկու կամ ավելի նյութերից առաջանում է նոր բարդ նյութ, կոչվում են միացման քիմիական ռեակցիաներ:
Միացման ռեակցիայի օրինակ է՝
Երկաթի սուլֆիդի առաջացումը.
Երկաթ + ծծումբ → երկաթի սուլֆիդ
Fe+S→FeSը

Պատասխանել հարցերին .

1.Ո՞ր քիմիական ռեակցիաներն են անվանում քայքայման։

Այն քիմիական ռեակցիաները, որոնց հետևանքով մեկ բարդ նյութից առաջանում են երկու կամ ավելի պարզ կամ բարդ նյութեր։
2.Ո՞ր քիմիական ռեակցիաներն են անվանում միացման ։

Այն քիմիական ռեակցիաները, որոնց հետևանքով երկու կամ ավելի նյութերից առաջանում է նոր բարդ նյութ, կոչվում են միացման քիմիական ռեակցիաներ:
3.Էլեկտրական հոսանքի ազդեցությամբ ջուրը տրոհվում է ջրածնի և թթվածնի։Ի՞նչ քիմիական ռեակցիա է տեղի ունենում։

միացման

Լրացուցիչ առաջադրանք

1.Բերվածներից որո՞նք են միացման ռեակցիա։
ա) C+O2 =CO2 բ)CH4=H2+C

գ)H2+S=H2S. դ) FeS=Fe+S

ա-ն և գ-ն

2.Բերե’ք քայքայման ռեակցիայի օրինակներ։

Ջրի քայքայումը
Ջուր → ջրածին + թթվածին
2H2O→2H2+O2
Կրաքարի (կավճի) քայքայումը:
Կրաքար → չհանգած կիր + ածխաթթու գազ
CaCO3→CaO+CO2

3.Բերե’ք միացման ռեակցիայի օրինակներ։

Երկաթի սուլֆիդի առաջացումը.
Երկաթ + ծծումբ → երկաթի սուլֆիդ
Fe+S→FeSը