Posted in Բնագիտություն

Քիմիական նյութերի ազդեցությունը շրջակա միջավայրի վրա

Քիմիական նյութերի ազդեցությունը շրջակա միջավայրի վրա

Շրջակա միջավայրի վրա մարդու բացասական ազդեցությունը կտրուկ աճել է արդյունաբերության զարգացման արդյունքում:
1. Վառելանյութերի այրման հետևանքով մթնոլորտ են արտանետվում գազեր: Ածխաթթու գազի պատճառով առաջանում է «ջերմոցային էֆեկտ», ինչի հետևանքով մոլորակի մթնոլորտի ջերմաստիճանն աճում է:

7a96a20063d20d95a86d039e9232e706_XL.jpg

2. Ծծմբի և ազոտի օքսիդների պատճառով առաջանում են «թթվային անձրևները»:
Ավտոմեքենաների, ինքնաթիռների, հրթիռների շարժիչներում բենզինի և այլ նավթանյութերի թերայրման հետևանքով մթնոլորտ են արտանետվում մեծ քանակությամբ թունավոր գազեր՝ ածխածնի օքսիդներ` CO, CO2, ծծմբի օքսիդներ` SO2, SO3, ազոտի օքսիդներ` NO, NO2։   Մթնոլորտում այս գազային նյութերը, որոշակի պայմաններում միանալով ջրին, վերածվում են մեզ արդեն ծանոթ թթուների՝ ծծմբային թթվի` H2SO3, ծծմբական թթվի` H2SO4, ազոտական թթվի` HNO3 և այլն, որոնք անձրևների հետ վերադառնում են երկրագնդի մակերևույթ։
Դրանք կարող են տարածվել մեծ հեռավորությունների վրա և տեղալ այլ երկրներում:
Թթվային անձրևները մեծ վնաս են հասցնում կենդանի և անկենդան բնությանը, շինություններին:«Թթվային անձրևներին» ծանոթ է Ալավերդու բնակչությունը:

kornienko_anim.gif

3. Բնությունը, շրջակա միջավայրն աղտոտող առավել վտանգավոր նյութերից են ծանր թունավոր մետաղները, հատկապես՝ սնդիկը, կապարը, կադմիումը, թալիումը, որոնք կուտակվում են մարդու օրգանիզմում և առաջացնում մի շարք հիվանդություններ: Դրանք մարդու օրգանիզմ կարող են ներթափանցել աղտոտված ջրի և սննդի միջոցով: Այդ հիվանդություններն արտահայտվում են տարբեր խանգարումների ձևով:

4. Վտանգավոր են նաև բույսերի վնասատուների և հիվանդությունների դեմ պայքարի միջոցները՝ պեստիցիդները և հերբիցիդները: Տարեկան մի քանի տոննա պեստիցիդներ և հերբիցիդներ թափանցում են ծովային և հողային էկոհամակարգեր:  

spraying-pesticides-on-field.jpg

5. Ահռելի վնասներ են հասցվում բնությանը, երբ նավթատարները, նավթ տեղափոխող նավերը (տանկերները) կամ նավթահանող պլատֆորմները վթարի են ենթարկվում: Դրանց հետևանքները դժվար են վերացվում:

Օրինակ՝ խոշոր աղետ տեղի ունեցավ 2010 թ. ապրիլի 20-ին՝ Մեքսիկական ծոցում տեղակայված British Petroleum ընկերության նավթաշտարակում պայթյունի հետևանքով, երբ ծով արտանետվեց 800 միլիոն լիտր նավթ, իսկ նավթային բծի մակերեսը կազմեց 28 հազար կմ²: Այս աղետի հետևանքները մինչ օրս վերացված չեն: Նկարում պատկերված են ծովի մակերեսին նավթային բծերը (նկարահանված է տիեզերքից):

21198fae-496d-4f92-8b1b-20760fc0e9c3-620x413.jpeg

Պատասխանել հարցերին

  1. Հողի ու ջրի ,թռչունների ու ձկների ,վայրի գազանների պահպանման համար ի՞նչ միջոցներ են ձեռնարկվում:

Անտառի պաշտպանություն, գեսերի և լճերի մաքրում,որսագողության հսկողություն,հսկողություն ձկնորսության նկատմամբ։

2. Որո՞նք են թթվային անձրևների առաջացման պատճառները,և ի՞նչ հետևանքներ կարող են դրանք ունենալ:

Ավտոմեքենաների, ինքնաթիռների, հրթիռների շարժիչներում բենզինի և այլ նավթանյութերի թերայրման հետևանքով մթնոլորտ են արտանետվում մեծ քանակությամբ թունավոր գազեր։

Թթվային անձրևները մեծ վնաս են հասցնում կենդանի և անկենդան բնությանը, շինություններին: «Թթվային անձրևներին» ծանոթ է Ալավերդու բնակչությունը:

3. Ինչու՞ չի կարելի այրել կենցաղային աղբը:

Կենցաղային աղբի այրման ժամանակ մթնոլորտ են արտանետվում աղտոտիչներ, ինչպես ծծմբի, ազոտի և ածխածնի օքսիդները: Այս աղտոտիչները կարող են վնասել շրջակա միջավայրին և մարդու առողջությանը:

Posted in Բնագիտություն

Մաքուր նյութեր և խառնուրդներ : Նյութերի մաքրում

Մաքուր են համարվում այն նյութերը, որոնք կազմված են միատեսակ կառուցվածքային մասնիկներից (մոլեկուլ, ատոմ, իոն):

Մաքուր նյութերն ունեն որակական և քանակական հաստատուն բաղադրություն, հետևաբար և հաստաուն ֆիզիկական և քիմիական հատկություններ:Հատկությունների հաստատունությունը նյութի մաքրության հատկանիշն է:
Օրինակ. նորմալ ճնշման պայմաններում մաքուր ջուրը եռում է 100օC և պնդանում է 0oC ջերմաստիճանի պայմաններում.

Բնության մեջ նյութերը հանդիպում են հիմնականում խառնուրդների ձևով:
Խառնուրդները պարունակում են երկու կամ ավելի նյութերի կառուցվածքային մասնիկներ:Խառնուրդներում բաղադրիչները պահպանում են իրենց անհատական հատկությունները:
Խառնուրդները լինում են երկու տեսակ՝ համասեռ և անհամասեռ:

Համասեռ խառնուրդի բաղադրիչները տեսանելի չեն նույնիսկ մանրադիտակով, իսկ անհամասեռ խառնուրդի բաղադրիչները տեսանելի են անզեն աչքով:Տարբեր ագրեգատային վիճակում գտնվող նյութերի խառնումով կարող ենք պատրաստել տարբեր տեսակի խառնուրդներ:

Օրինակ

Պղնձարջասպը ջրում լուծելիս ստացվում է պինդ-հեղուկ համասեռ խառնուրդ, իսկ կավը ջրում լուծելիս՝ պինդ-հեղուկ անհամասեռ խառնուրդ:
Բուսական յուղը և ջուրը խառնելիս ստացվում է հեղուկ-հեղուկ անհամասեռ խառնուրդ:
Էթանոլը և ջուրը խառնելիս ստացվում է հեղուկ-հեղուկ համասեռ խառնուրդ:
Գազերը միշտ առաջացնում են համասեռ խառնուրդ:

Անհամասեռ խառնուրդների բաղադրիչների բաժանման հիմնական եղանակներն են` 1. պարզեցումը, 2. ֆիլտրումը, 3. բաժանիչ ձագարի կիրառումը, 4. մագնիսի ազդեցությունը.

Բաժանիչ ձագարի միջոցով առանձնացնում են հեղուկ-հեղուկ անհամասեռ խառնուրդի բաղադրիչները:

Համասեռ խառնուրդների բաղադրիչների բաժանման հիմնական եղանակներն են` 1. շոգիացումը, 2. բյուրեղացումը, 3. թորումը.

Օրինակ. եթե կերակրի աղը լուծենք ջրում, ստացված թափանցիկ լուծույթից մի քանի կաթիլ կաթեցնենք ապակու վրա և տաքացնենք սպիրտայրոցի վրա, ապա շուտով կտեսնենք աղի բյուրեղները ապակու վրա:

Լրացուցիչ առաջադրանք

  1. Ո՞ր նյութերն են կոչվում մաքուր:

Մաքուր են համարվում այն նյութերը, որոնք կազմված են միատեսակ կառուցվածքային մասնիկներից (մոլեկուլ, ատոմ, իոն):

  1. Քանի՞ տեսակի խառնուրդներ կան:

Ավազի և մանրախիճի խառնուրդ
Ջրի և բուսական յուղի խառնուրդ
Մետաղների խառնուրդներ, հանքանյութերի խառնուրդներ
Օդ, գազային խառնուրդներ

  1. Ո՞ր խառնուրդներն են կոչվում համասեռ:

Խառնուրդները պարունակում են երկու կամ ավելի նյութերի կառուցվածքային մասնիկներ։

  1. Ո՞ր խառնուրդներն են կոչվում անհամասեռ:

անհամասեռ խառնուրդի բաղադրիչները տեսանելի են անզեն աչքով

Posted in Բնագիտություն

Այրում,Հրդեհի հանգցնելու միջոցներ.Վառելանյութ,Վառելանյութի տեսակներ

Այն քիմիական ռեակցիաները, որոնք ընթանում են ջերմության և լույսի անջատմամբ, կոչվում են այրում: Այրումն օքսիդացման ռեակցիա է:Այրման համար անհրաժեշտ պայման է թթվածնի առկայությունը:Սովորաբար, որպեսզի այրում տեղի ունենա, հարկավոր է նյութը տաքացնել մինչև նրա բռնկվելը:Այն ջերմաստիճանը, որի դեպքում տեղի է ունենում նյութի բռնկումը, կոչվում է բռնկման ջերմաստիճան: Տարբեր նյութեր բռնկվում են տարբեր ջերմաստիճաններում:Կան նաև նյութեր, որոնք բոցավառվում են առանց տաքացնելու՝  ինքնաբերաբար: Նման նյութերի՝ բենզինի, կերոսինի, եթերի, ացետոնի գոլորշիների,  բնական գազի հետ պետք է շատ զգույշ վարվել:Այրման տեսակարար ջերմություն կոչվում է 1 կգ վառելանյութի լրիվ այրումից անջատվող ջերմության քանակը:Տարբեր վառելանյութերի այրման տեսակարար ջերմությունը կարելի է որոշել աղյուսակից:  Պինդ վառելանյութերի  այրման հետևանքով մեծ քանակությամբ  մոխիր  և  այլ թափոններ  են ստացվում: Այդ առումով առավել արդյունավետ է հատկապես գազային վառելանյութի օգտագործումը, որն այրվում է գրեթե լրիվ:
Վառելանյութերի այրման ընթացքում անջատվում է մեծ քանակությամբ ածխաթթու գազ, ինչպես նաև ծծմբի և ազոտի օքսիդները, որոնք աղտոտում են մթնոլորտը:
Եթե այնուամենայնիվ առաջացել է հրդեհ, ապա.
1.  Խուճապի չմատնվե՛ս:
2.  Անմիջապես զանգահարի՛ր հրշեջ կայանի համարով 1−01:
3.  Փորձի՛ր մարել կրակը կրակմարիչով կամ այլ միջոցներով:
4.  Իմացի՛ր, որոշ դեպքերում, օրինակ, եթե վառվում են փայտը, թուղթը, ապա կրակը հանգցնում են ջրով, որը և՛ իջեցնում է ջերմաստիճանը, և՛ կրակը մեկուսացնում է օդից:  
5.  Իմացի՛ր նաև, շիկացած մետաղի  վրա չի՛ կարելի ջուր լցնել: Այդ դեպքում ջրից անջատվում է ջրածին, որի այրումից  մեծ քանակությամբ ջերմություն է անջատվում: Հրդեհը չի դադարի, այն ավելի շատ կտարածվի:
6. Մի՛ փորձիր հանգցնել վառվող բենզինը, նավթը, կերոսինը ջրով։ Դրանք ջրից թեթև են և, մնալով նրա մակերևույթին, կշարունակեն այրվել:
7. Մի՛ լցրու ջուր բաց էլեկտրալարերի վրա:

Վառելանյութ։ Վառելանյութի տեսակները: Դրանց լրիվ և թերի այրումը

Հեշտ բռնկվող նյութերը, որոնք այրվելիս անջատում են մեծ քանակությամբ ջերմություն, կոչվում են վառելանյութեր: 
Վառելանյութ լինելու համար նյութը ոչ միայն պետք է լավ այրվի՝ անջատելով մեծ քանակությամբ ջերմություն, այլև՝ լինի էժան և շատ: Վառելանյութերը լինում են պինդ, հեղուկ և գազային:
Պինդ վառելանյութեր են՝ քարածուխը, տորֆը, փայտը և այլն:

Հեղուկ վառելանյութեր են՝ բենզինը, կերոսինը, մազութը, սպիրտը և այլն:
Գազային վառելանյութեր են՝ բնական գազ, ջրածինը:
Վառելանյութի արդյունավետությունը գնահատվում է այրման տեսակարար ջերմությամբ: 
Վառելանյութերից օգտվելիս պետք է պահպանել անվտանգության կանոնները:
1. Բոլոր տեսակի վառելանյութերը պետք է պահել կրակից և ջերմության աղբյուրներից հեռու:
2. Վառելանյութն այրելիս պետք է կարգավորել վառարան մտնող օդի քանակը: Եթե օդի ծավալն անհրաժեշտից պակաս լինի, ապա տեղի կունենա վառելանյութի թերի այրում և ածխաթթու գազի հետ մեկտեղ կառաջանա խիստ թունավոր «շմոլ գազ» (CO):  
3. Եթե սենյակում կա վառարան, ապա ժամանակ առ ժամանակ սենյակը պետք է օդափոխել: Դրանով դուք սենյակից կհեռացնեք CO2 և CO գազերը և նոր օդ կներմուծեք՝ լրիվ այրում ապահովելու համար:
4. Եթե բնակարանում գազի հոտ զգացվի, պետք է անմիջապես փակել գազի փականը, բացել բոլոր պատուհանները: Ոչ մի դեպքում չմիացնել էլեկտրականություն, քանի որ կայծից պայթյուն և հրդեհ կառաջանա:
5. Բոլոր հիմնարկներում, ձեռնարկություններում, քիմիական լաբորատորիաներում, պարտադիր է կրակմարիչներ ունենալ:

Պատասխանել հարցերին

  1. Ի՞նչ է այրումը։Ի՞նչով է ուղեկցվում այն։

Այն քիմիական ռեակցիաները, որոնք ընթանում են ջերմության և լույսի անջատմամբ, կոչվում են այրում: Այրումն օքսիդացման ռեակցիա է:

  1. Որո՞նք են այրման առաջացման պայմանները։

Այրման համար անհրաժեշտ պայման է թթվածնի առկայությունը:Սովորաբար, որպեսզի այրում տեղի ունենա, հարկավոր է նյութը տաքացնել մինչև նրա բռնկվելը:

  1. Հրդեհը հանգցնելու ի՞նչ միջոցներ գիտեք։

1.  Խուճապի չմատնվե՛ս:
2.  Անմիջապես զանգահարի՛ր հրշեջ կայանի համարով 1−01:
3.  Փորձի՛ր մարել կրակը կրակմարիչով կամ այլ միջոցներով:
4.  Իմացի՛ր, որոշ դեպքերում, օրինակ, եթե վառվում են փայտը, թուղթը, ապա կրակը հանգցնում են ջրով, որը և՛ իջեցնում է ջերմաստիճանը, և՛ կրակը մեկուսացնում է օդից:  
5.  Իմացի՛ր նաև, շիկացած մետաղի  վրա չի՛ կարելի ջուր լցնել: Այդ դեպքում ջրից անջատվում է ջրածին, որի այրումից  մեծ քանակությամբ ջերմություն է անջատվում: Հրդեհը չի դադարի, այն ավելի շատ կտարածվի:

Լրացուցիչ տնային առաջադրանք

  1. Ի՞նչպես կվարվեք,եթե բնակարանում գազի հոտ զգաք:

Թաց շորով կպակեի շնչառական որգանները

  1. Ի՞նչ տեսակի վառելանյութեր գիտես:

բնական գազ, սպիրտը, բենզինը

  1. Նշի՛ր գազային վառելանյութերի օրնակներ:

 բնական գազ, ջրածինը,

Posted in Բնագիտություն

Քայքայման և միացման ռեակցիաներ

Քիմիական ռեակցիաների ընթացքում սկզբնական նյութերը՝ ելանյութերը, փոխակերպվում են նոր նյութերի՝ քիմիական ռեակցիայի արգասիքների: Ելանյութերը տարբերվում են արգասիքներից իրենց բաղադրությամբ, ֆիզիկական և քիմիական հատկություններով:Կան քիմիական ռեակցիաների բազմաթիվ տեսակներ: Դիտարկենք դրանցից քայքայման և միացման ռեակցիաները: Այն քիմիական ռեակցիաները, որոնց հետևանքով մեկ բարդ նյութից առաջանում են երկու կամ ավելի պարզ կամ բարդ նյութեր, կոչվում են քայքայման քիմիական ռեակցիաներ:
Քայքայման ռեակցիաների օրինակներ են՝
Ջրի քայքայումը
Ջուր → ջրածին + թթվածին
2H2O→2H2+O2


Կրաքարի (կավճի) քայքայումը:
Կրաքար → չհանգած կիր + ածխաթթու գազ

CaCO3→CaO+CO2
Այն քիմիական ռեակցիաները, որոնց հետևանքով երկու կամ ավելի նյութերից առաջանում է նոր բարդ նյութ, կոչվում են միացման քիմիական ռեակցիաներ:
Միացման ռեակցիայի օրինակ է՝
Երկաթի սուլֆիդի առաջացումը.
Երկաթ + ծծումբ → երկաթի սուլֆիդ
Fe+S→FeSը

Պատասխանել հարցերին .

1.Ո՞ր քիմիական ռեակցիաներն են անվանում քայքայման։

Այն քիմիական ռեակցիաները, որոնց հետևանքով մեկ բարդ նյութից առաջանում են երկու կամ ավելի պարզ կամ բարդ նյութեր։
2.Ո՞ր քիմիական ռեակցիաներն են անվանում միացման ։

Այն քիմիական ռեակցիաները, որոնց հետևանքով երկու կամ ավելի նյութերից առաջանում է նոր բարդ նյութ, կոչվում են միացման քիմիական ռեակցիաներ:
3.Էլեկտրական հոսանքի ազդեցությամբ ջուրը տրոհվում է ջրածնի և թթվածնի։Ի՞նչ քիմիական ռեակցիա է տեղի ունենում։

միացման

Լրացուցիչ առաջադրանք

1.Բերվածներից որո՞նք են միացման ռեակցիա։
ա) C+O2 =CO2 բ)CH4=H2+C

գ)H2+S=H2S. դ) FeS=Fe+S

ա-ն և գ-ն

2.Բերե’ք քայքայման ռեակցիայի օրինակներ։

Ջրի քայքայումը
Ջուր → ջրածին + թթվածին
2H2O→2H2+O2
Կրաքարի (կավճի) քայքայումը:
Կրաքար → չհանգած կիր + ածխաթթու գազ
CaCO3→CaO+CO2

3.Բերե’ք միացման ռեակցիայի օրինակներ։

Երկաթի սուլֆիդի առաջացումը.
Երկաթ + ծծումբ → երկաթի սուլֆիդ
Fe+S→FeSը

Posted in Բնագիտություն

Նյութերի փոխակերպում.Քիմիական և ֆիզիկական երևույթներ

Մեր շուրջն անընդհատ տեղի են ունենում փոփոխություններ:Բնության մեջ տեղի ունեցող փոփոխությունները կոչվում են բնական երևույթներ: Երևույթները կարող են լինել ֆիզիկական և քիմիական:Այն երևույթները, որոնց ընթացքում նյութերը (մարմինները) փոխում են վիճակը, ձևը, չափերը, կոչվում են ֆիզիկական երևույթներ: Ֆիզիկական երևույթների ընթացքում նյութերը չեն փոխարկվում այլ նյութերի, այսինքն՝ նոր նյութեր չեն առաջանում:
Ֆիզիկական երևույթները լինում են՝ 
Մեխանիկական (մարմինների շարժում)
Ջերմային (գոլորշացում, անձրև, ձյուն, սառույցի հալվելը, ջրի տաքանալը),
Լուսային (արևի լուսավորելը, կայծակի բռնկում),
Ձայնային (տարբեր տեսակի ձայների առաջացումն ու տարածումը),
Էլեկտրական (կենցաղային սարքեր, կայծակ),
Մագնիսական (սովորական մագնիսի կողմից երկաթե առարկաներ ձգելը) և այլն:
Առօրյա կյանքում հաճախ հանդիպում ենք այնպիսի երևույթների, որոնց ընթացքում որևէ նյութ փոխարկվում է մեկ այլ նյութի:Այն երևույթները, որոնց ընթացքում նյութերը փոխարկվում են մեկը մյուսի, այսինքն՝ այլ բաղադրությամբ և հատկություններով նոր նյութեր են առաջանում, կոչվում են քիմիական երևույթներ:
Քիմիական երևույթների օրինակներ են՝
Վառելանյութի այրվելը,երկաթի ժանգոտելը և այլն:
Քիմիական երևույթներն այլ կերպ կոչվում են նաև քիմիական փոխարկումներ կամ քիմիական ռեակցիաներ:
Քիմիական ռեակցիային ուղեկցող երևույթնեերն են.
Գույնի փոփոխությունը: Լուցկու հատիկի այրման ընթացքում նրա գույնը փոխվում է:
Համի փոփոխությունը: Միսը եփվելիս փոխում է համը:
Հոտի հայտնվելը կամ անհետանալը: Որոշ նյութերի փոխազդեցության դեպքում կարող է առաջանալ հոտ:
Գազի անջատումը կամ կլանումը: Որոշ քիմիական ռեկացիաների ընթացքում անջատվում է գազ` պղպղջակների տեսքով:Օրինակ, երբ կաթը թթվում է կամ փտում է, ապա տարածվում է յուրահատուկ տհաճ հոտ:
Ջերմության անջատումը կամ կլանումը: Թղթի կամ ցանկացած նյութի այրման ընթացքում ջերմություն է անջատվում:
Լույսի անջատումը: Այրման ընթացքում անջատվում է նաև լույս:


Դասարանական աշխատանք

Պատասխանել հարցերին

  1. Ո՞ր երևույթներն են կոչվում ֆիզիկական։ Բերե՛ք օրինակներ։

Այն երևույթները, որոնց ընթացքում նյութերը (մարմինները) փոխում են վիճակը, ձևը, չափերը, կոչվում են ֆիզիկական երևույթներ: Ֆիզիկական երևույթների ընթացքում նյութերը չեն փոխարկվում այլ նյութերի, այսինքն՝ նոր նյութեր չեն առաջանում:

օրինակ՝ գոլորշացում, անձրև, ձյուն, սառույցի հալվելը, ջրի տաքանալը։

2. Ո՞ր երևույթներն են կոչվում քիմիական ։ Բերե՛ք օրինակներ։

Այն երևույթները, որոնց ընթացքում նյութերը փոխարկվում են մեկը մյուսի, այսինքն՝ այլ բաղադրությամբ և հատկություններով նոր նյութեր են առաջանում, կոչվում են քիմիական

օրինակ՝Վառելանյութի այրվելը,երկաթի ժանգոտելը և այլն:

3. Հետևյալ երևույթներից որո՞նք են ֆիզիկական՝ մոմի այրվելը,բաժակի կոտրվելը,եղյամի առաջացումը, ջրի եռալը,լուցկու այրվելը, կաթի թթվելը։

Մոմի այրվելը, բաժակի կոտրվելը,ջրի եռալը, կաթի թթվելը

Posted in Բնագիտություն

Ամփոփում. 5-րդ դասարան

Սովորողի բլոգի բաժնի հղումը

Ճամփորդություններ (մեկօրյա արշավներ, թանգարաններ, պատումների հղումը)

Ճամբարներ (եռօրյա- Գյումրի, Ուրցաձոր)

Բնագիտության ֆլեշմոբի մասնակցություն (Փետրվար, մարտ, ապրիլ, մայիս)

Ուսումնական նախագծեր (դնել հղումները)

Առաջարկներ

Ամփոփիչ թեստային աշխատանք

1.Ինչո՞ւ է   լինում  գիշեր  և  ցերեկ:

Մոլորակը պտտվում է իր առանցքի շուրջը այդ պատճառովել առաջանում է գիշերը և ցերեկը։

2.Ինչո՞ւ է  լինում  եղանակների  հերթագայություն: 

3. … օվկիանոսի կամ ծովի այն մասերն են, որոնք մխրճված են ցամաքի մեջ։

4.Համաշխարհային օվկիանոսի ջրի մակերեւույթի մակարդակն անվանում են….:

5.Կղզիները դա ——————-, թերակզղիները դա ———————, նեղուցները —- ——————:

6.Կենդանի օրգանիզմներով բնակեցված Երկրի թաղանթը կոչվում է …:

7.Մթնոլորտի՝ Երկրի մակերևույթին մոտ շերտերում ջրի մանրագույն կաթիլների կուտակումն անվանում են …:

8.… օդի տեղափոխությունն է Երկրի մակերևույթի նկատմամբ հորիզոնական ուղղությամբ:

9.… ցամաքի ջրով լցված բնական գոգավորություն է , որն անմիջական կապ չունի ծովի հետ:

10.… ջրի մշտական բնական հոսքն է իր մշակած հունով:

11.… ջրային այն նեղ տարածքն է, որն ընկած է ցամաքի տարբեր մասերի միջև և միացնում է ջրային ավազանները:

12. … բույսերի և այլ առարկաների վրա սառույցի բյուրեղիկների նստվածքն է:Այն առաջանում է տարվա ցուրտ եղանակին, երբ օդի ջերմաստիճանը ցածր է լինում 0 աստիճան C-ից:

13.Ըստ ծագման ապարները բաժանվում են երեք խմբի`………………………:

14.Երկրի մակերևույթի անհարթությունների ամբողջությունը կոչվում է……………………………:

15.Աշնանային և գարնանային գիշերահավասարի օրերը:…………………:

Posted in Բնագիտություն

Ամփոփում. 5-րդ դասարան

Սովորողի բլոգի բաժնի հղումը

Ճամփորդություններ (մեկօրյա արշավներ, թանգարաններ, պատումների հղումը)

Ճամբարներ (եռօրյա- Գյումրի, Ուրցաձոր)

Բնագիտության ֆլեշմոբի մասնակցություն (Փետրվար, մարտ, ապրիլ, մայիս)

Ուսումնական նախագծեր (դնել հղումները)

Առաջարկներ

Ամփոփիչ թեստային աշխատանք

1.Ինչո՞ւ է   լինում  գիշեր  և  ցերեկ:

Երկիր մոլորակը պտտվում է և իր առանցքի, և Արեգակի շուրջը: 

2.Ինչո՞ւ է  լինում  եղանակների  հերթագայություն: 

Տարվա եղանակների փոփոխությունը պայմանավորված է Արեգակի նկատմամբ Երկրի դիրքի փոփոխությամբ: Դրանք չորսն են՝ գարուն, ամառ, աշուն, ձմեռ:

3. … օվկիանոսի կամ ծովի այն մասերն են, որոնք մխրճված են ցամաքի մեջ։

ծովածոցեր

4.Համաշխարհային օվկիանոսի ջրի մակերեւույթի մակարդակն անվանում են ծովի մակարդակ:

5.Կղզիները դա ——————-, թերակզղիները դա ———————, նեղուցները —- ——————:

Կղզիները դա օվկիանոսների, կամ ծովերի մեջ գտնվող ցամաքներն են, որոնք կապ չունեն մայրացամաքների հետ,  թերակզղիները դա օվկիանոսների, կամ ծովերի մեջ գտնվող, մի մասով կպած մայրացամաքին կղզիներ են, նեղուցները դա երկու ջրային տարածքները միավորող նեղ ջրային տարածք է:

6.Կենդանի օրգանիզմներով բնակեցված Երկրի թաղանթը կոչվում է …:

կենսոլորտ 

7.Մթնոլորտի՝ Երկրի մակերևույթին մոտ շերտերում ջրի մանրագույն կաթիլների կուտակումն անվանում են …:

ցող

8.… օդի տեղափոխությունն է Երկրի մակերևույթի նկատմամբ հորիզոնական ուղղությամբ:

9.… ցամաքի ջրով լցված բնական գոգավորություն է , որն անմիջական կապ չունի ծովի հետ:

քամի

10Գետը ջրի մշտական բնական հոսքն է իր մշակած հունով:

11Նեղուցը ջրային այն նեղ տարածքն է, որն ընկած է ցամաքի տարբեր մասերի միջև և միացնում է ջրային ավազանները:

12. Եղյամը բույսերի և այլ առարկաների վրա սառույցի բյուրեղիկների նստվածքն է:Այն առաջանում է տարվա ցուրտ եղանակին, երբ օդի ջերմաստիճանը ցածր է լինում 0 աստիճան C-ից:

13.Ըստ ծագման ապարները բաժանվում են երեք խմբի`

  • հրային (մագմային)
  • նստվածքային
  • ձևափոխված(մետամորֆային)

:

14.Երկրի մակերևույթի անհարթությունների ամբողջությունը կոչվում է ռելիեֆ:

15.Աշնանային և գարնանային գիշերահավասարի օրերը:…………………:

Գարնանային միջեւ Մարտի 20-ին և 21-ին

Posted in Բնագիտություն

Առաջադրանքներ

Ի՞նչ նշանակություն ունի մթնոլորտը Երկրի համար:

Մթնոլորտր մեր մոլորակը պաշտպանում է հսկա երկնաքարերից և Արեգակից Երկիր ներխուժող ուլտրամանուշակագույն ճառագայթումից: Մթնոլորտի շնորհիվ է, որ տեղի է ունենում ջրի շրջապտույտը:

Որո՞նք են մթնոլորտն աղտոտող հիմնական աղբյուրները:

Մթնոլորտի աղտոտումը կատարվում է երկու ճանապարհով՝ բնական և մարդածին:

Ի՞նչ նյութերով է աղտոտված մթնոլորտը:

Բնական աղտոտման աղբյուրներն են հրաբուխները, փոշեհողմը, ան­տառների հրդեհը և այլ բնական երեույթները: Մարդածին աղտոտման աղբյուրներն են արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը և տրանսպորտը:

Մթնոլորտի անաղարտության պահպանման ի՞նչ ուղիներ գիտեք:

Մթնոլորտի անաղարտության պահպանման հիմնական ուղին չաղ­տոտելն է:

Աղտոտված մթնոլորտն ի՞նչ հիվանդություններ կարող է առաջացնել։

Քաղցկեղ,մաշկային հիվանդություններ,նյարդային համակարգի խանգարում:

Ձեր բնակավայրում մթնոլորտն աղտոտող ի՞նչ աղբյուրներ գիտեք:

Մեքենաների արտանետած ածխաթթու գազը:

Posted in Բնագիտություն

ԳԵՏԵՐԻ ԵՎ ԼՃԵՐԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՐԴՈՒ ԿՅԱՆՔՈՒՄ


Գետերի նշանակությունը: Գետերր մեր մոլորակի արյունատար ա­նոթներն են: Պատահական չէ, որ դեռ վաղ ժամանակներից բոլոր բնակավայրերր մարդիկ կառուցել են գետերի ափերին, որ այդ գետերի քաղցրա­համ ջրերն օգտագործեն իրենց կարիքների համար: Աշխարհի գրեթե բո­լոր խոշոր քաղաքներր գտնվում են գետերի ափերին:

Գետերի ջուրն օգտագործվում է խմելու ե կենցաղային նպատակնե­րով, ոռոգման համար, արդյունաբերության մեջ, գետերր նաև հազարամ­յակներ շարունակ ձկնային սննդով են ապահովել մարդուն, եղել են նաև տրանսպորտային միջոց՝ նավարկության և բևռների տեղափոխման հա­մար: Վերջապես՝ գետերի ջուրն օգտագործվում է նաև էլեկտրաէներգիա ստանալու համար: Օրինակ՝ Հրազդան և Որոտան գետերի վրա կառուցվել է էլեկտրակայանների համակարգ:

Գետերի ջուրն օգտագործելու համար հաճախ անհրաժեշտ է լինում կարգավորել գետերի հոսքր, և այդ նպատակով գետի հունում կառուցում են ջրամբարներ:

Գետի ջրի տարեկան հոսքր չափվում է խորանարդ մետրով:

Լճերի նշանակությունը: Լճերր նույնպես կարևոր նշանակություն ունեն մարդու կյանքում: Հատկապես քաղցրահամ լճերի ջուրր պիտանի է կենցա­ղում և ոռոգման նպատակով օգտագործելու համար, իսկ աղի լճերից արդ­յունահանում են կերակրի և այլ տեսակի աղեր:

Շատ լճեր օգտագործվում են ձկնաբուծության և ձկնորսության նպա­տակով: Մեծ լճերր ծառայում են նաև նավարկության համար՝ դրանցով տեղափոխում են բեռներ ու մարդկանց:

Լեռնային գեղատեսիլ լճերր ծառայում են տուրիզմի զարգացմանը և մարդկանց հանգստի կազմակերպմանը: Օրինակ՝ Սևանա լիճը Հայաստանի կարևորագույն հանգստավայրն է, որտեղ տասնյակ հազարավոր մարդիկ իրենց հանգիստն են վայելում ամառվա շոգին:

Լեռնային լճերր հարուստ են նաե էներգետիկ պաշարներով, եթե լճից գետ է սկիզբ առնում: Այս առումով շատ տիպիկ է Սևանա լիճր, որից դուրս եկող Հրազդան գետի վրա կառուցված է վեց ջրաէլեկտրակայան:

Լճերր, ունենալով այսպիսի կարևոր նշանակություն, այսօր պահպա­նության խիստ կարիք ունեն: Բազմաթիվ լճային ավազաններում, որտեղ բնակչությունր խիտ է, և մարդու տնտեսական գործունեությունր մեծ է, ջու­րն զգալի չափով աղտոտված է, իսկ առանձին դեպքերում դարձել է օգտագործման համար ոչ պիտանի:

Աշխարհի շատ երկրներում հատուկ միջոցառումներ են իրագործվում լճերի մաքրությունր պահպանելու համար: Մեր երկրում նույնպես հսկայա­կան աշխատանքներ են տարվում Սևանա լճի մակարդակի բարձրացման և ճահճացման վտանգի կանխման համար:

Բոլորիս պարտքն է աչքի լույսի պես պահպանել մեր գետերը ե գեղատեսիլ Սևանը